Մբապեին և Դեմբելեին L’Équipe-ն ամենացածր գնահատականն է տվել 📸
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի` Դորտմունդի «Բորուսիայի» դեմ պատասխան հանդիպման (0:1) համար ՊՍԺ-ի ֆուտբոլիստներ Կիլիան Մբապեն և Ուսման Դեմբելեն ֆրանսիական հեղինակավոր L’Équipe պարբերականի կողմից ստացել են ամենացածր` 2 գնահատականը։
Երկու թիմերի ֆուտբոլիստներից ոչ մեկը դրանից ավելի ցածր գնահատական չի ստացել։
Պարբերականը «Պարի Սեն-Ժերմենի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին, հարձակվող Գոնսալու Ռամուշին, կիսապաշտպաններ Ֆաբիան Ռուիսին, Ուորեն Զայիր-Էմերիին և պաշտպան Լուկաս Բերալդոյին գնահատել է 3։ Փարիզյան ակումբից ամենաբարձր գնահատականն ստացել է կիսապաշտպան Վիտինաին` 8։
«Բորուսիայից» ամենաբարձր գնահատականը պարբերականը տվել է հանդիպման միակ ու հաղթական գոլի հեղինակին` Մաթս Հումելսին` 8։ Դորտմունդյան ակումբի գլխավոր մարզիչ Էդին Թերզիչը նույնպես 8 է ստացել։ Պարբերականը ռուրյան ակումբից ամենացածրը գնահատել է հարձակման գծի ֆուտբոլիստներ Նիկլաս Ֆյուլկրուգին ու Ջեյդոն Սանչոյին` 5։
L’Équipe-ը հանդիպման գլխավոր մրցավար Դանիելե Օրսատոյին գնահատել է 7։
Հավելենք, որ Դորտմունդի «Բորուսիան» պատասխան խաղում հաղթելու շնորհիվ ընդհանուր դիմակայությունում առավելության հասավ 2:0 հաշվով և 11 տարի անց դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Դանիելե Օրսատո, Լուկաս Բերալդո, Կիլիան-Մբապե, Մաթս Հումելս, Նիկոլաս Ֆուլկրուգ, Ուսման-Դեմբելե, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ջեյդոն Սանչո