Մաքալիսթերը կարող է հեռանալ «Լիվերպուլից», բայց մնալ Անգլիայում
Մաքալիսթերը կարող է հեռանալ «Լիվերպուլից», բայց մնալ Անգլիայում
20/02/2026 - 12:50

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մաքալիսթերի ծառայություններով, հայտնում է Manchester Evening Newsը։

Մանկունիական գրանդն այժմ կիսապաշտպանների ցանկ է կազմում, որոնց ամռանը փորձելու է ձեռք բերել` դաշտի կենտրոնն ամրապնդելու համար։

«Կարմիր սատանաները» մանրամասն հետևում են արգենտինացի ֆուտբոլիստի շուրջ զարգացումներին։ 27-ամյա կիսապաշտպանի ու «Լիվերպուլի» միջև գործող պայմանագիրը կսպառվի 2028թ. հուլիսի 1-ին։

Մաքալիսթերը մերսիսայդյան գրանդում հանդես է գալիս 2023թ. հուլիսից, 132 խաղում գրանցել է 17-ական գոլ ու ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026