Մարտինես-Ալմեյդա․ «Կլատենբուրգն այլևս չի սպասարկելու ՉԼ եզրափակիչը․ այս անգամ կհաղթի Ատլետիկոն»
Մադրիդի քաղաքապետ Խոսե Լուիս Մարտինես-Ալմեյդան վստահ է, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության գավաթը բաժին է հասնելու «Ատլետիկոյին»։
«Այս տարի գավաթը բաժին է հանսելու «Ատլետիկոյին»։ Մենք գործող գավաթակրին պայքարից դուրս թողեցինք ամենայուրօրինակ մրցաշրջանում։ Երրորդ փորձից մեզ կհաջողվի նվաճել գավաթը, չէ՞ որ Մարկ Կլատենբուրգն այլևս չի սպասարկելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչը»,- քաղաքապետի խոսքերը փոխանցում է Marca-ն։
Հիշեցնենք, որ «Ատլետիկոն» վերջին տարիներին երկու անգամ պարտվել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Երկու դեքպում էլ «հնդկացիները» բաղձալի գավաթը զիջել են մադրիդյան մեկ այլ ակումբի՝ «Ռեալին»։ 2015/16 մրցաշրջանում վճռորոշ հանդիպումը սպասարկել է անգլիացի մրցավար Մարկ Կլատենբուրգը, ով վերջերս խոստովանել էր, որ այդ խաղում սխալմամբ հաշվել է Սերխիո Ռամոսի գոլը, ով եղել է խաղից դուրս իրավիճակում։
# Ատլետիկո Մադրիդ, Խոսե Լուիս Մարտինես-Ալմեյդա, Մարկ Կլատենբուրգ, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ