Մարսելոյի սարսափելի խախտումն ու կարմիր քարտն Արգենտինոս Խունիորսի դեմ խաղում🎥
Լիբերտադորեսի գավաթի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ֆլումինենսեն» (Բրազիլիա) հյուրընկալվելիս մրցեց «Արգենտինոս Խունիորսի» (Արգենտինա) դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։
«Ֆլումինենսեի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև բրազիլացի լեգենդար եզրային պաշտպան Մարսելոն, ով 58-րդ րոպեին դրիբլինգի դիմելիս պատհամամբ անչափ ծանր վնասվածք հասցրեց տանտերերի պաշտպան Լուչիանո Սանչեսին` հեռացվելով դաշտից։
Մարսելոն, տեսնելով մրցակցի վնասվածքն, սկսել է արտասվել և արցունքներն աչքերին լքել է խաղադաշտը։
Նշենք, որ 35-ամյա ֆուտբոլիստն Instagram-ի իր էջում գրառում է կատարել` ներողություն խնդրելով Լուչիանո Սանչեսից.
«Այսօր ստիպված էի դաշտում ծանր դեպք վերապրեի։ Ես պատահաբար ծանր վնասվածք եմ հասցրել իմ գործընկերոջը։
Շուտափույթ ապաքինում եմ մաղթում, Լուչիանո Սանչես։ Մեծ ուժ քեզ»,- գրել է Մարսելոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արգենտինոս Խունիորս, Լիբերտադորեսի գավաթ, Մարսելո, Ֆլումինենսե