Մարմնամարզություն. Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց աշխարհի գավաթի երկրորդ փուլում🎥
Կատարի մայրաքաղաք Դոհայում անցնող օրերին մեկնարկել և ընթանում էր մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլը։
Հայաստանը ներկայացնող Արթուր Դավթյանը հանալի հանդես եկավ հենացատկի եզրափակիչում և, վաստակած 15.083 միավորով, դարձավ ոսկե մեդալակիր։
Նշենք, որ օրեր առաջ էլ Դավթյանը ոսկե մեդալակիր էր դարձել Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայացած աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արթուր Դավթյան, Հայկական-Սպորտ, Մարմնամարզության աշխարհի գավաթ, Մարմնամարզություն