Մարկո Ռոյսը հրաժարվել է Բորուսիայի ավագի թևկապից
Մարկո Ռոյսը որոշել է հրաժարվել «Բորուսիա Դորտմունդի» ավագի թևկապից։
«Հանգստյան օրերին ես ժամանակ ունեի մտածելու և որոշել եմ հրաժարվել ավագի թևկապից։
Ես թևկապը հպարտությամբ կրել եմ 5 տարի։ Այն ինձ համար մեծ պատիվ էր»,- 34-ամյա կիսապաշտպանի խոսքերը մեջբերում է դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը։
Հավելենք, որ Ռոյսը «Բորուսիա Դորտմունդի» ավագի թևկապը կրում էր 2018 թվականից։
Գերմանանացի ֆուտբոլիստն «իշամեղուների» կազմում հանդես է գալիս 2012 թ. հուլիսից` անցկացրած 387 խաղում դառնալով 161 գոլի և 121 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Մարկո Ռոյս