Մարկո Ասենսիոյի անհավանական գոլը «Ֆեներբահչեի» կազմում 🎥
Թուրքիայի Սուպերլիգայի 20-րդ տուրի վերջին խաղում «Ֆեներբահչեն» մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Կոջաէլիսպորին»։
Հյուրերից 45+1-րդ րոպեին հեռահար անհավանական հարվածով հաշիվը բացել է Մարկո Ասենսիոն։
Մադրիդի «Ռեալի», ՊՍԺ-ի և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին վինգերը Ստամբուլը ներկայացնող ակումբում հանդես է գալիս 2025թ. սեպտեմբերից, 26 խաղում խփել է 10 գոլ, կատարել 7 ասիստ։
«Ֆեներբահչեն» 46 միավորով երկրորդ տեղում է, «Կոջաէլիսպորը»` 24 միավորով 9-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm