Մարադոնան նշանակվել է Խիմնասիայի գլխավոր մարզիչ
Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան կգլխավորի Լա Պլատայի «Խիմնասիան»:
Արգենտինական ակումբը հայտարարել է, որ 1 տարով պայմանագիր է կնքել 58-ամյա մասնագետի հետ:
Մինչ այս Մարադոնան մարզում էր մեքսիկական «Դորադոսը», որտեղից նա հեռացավ հունիսին, քանի որ վիրահատելու էր ուսը և ծունկը:
Արգենտինայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Խիմնասիան» պարտվել է 5 հանդիպումներից 4-ում և 1 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը: