Մատետան ձախողել է բուժզննումն ու չի տեղափոխվի իտալական գրանդ
Մատետան ձախողել է բուժզննումն ու չի տեղափոխվի իտալական գրանդ
02/02/2026 - 19:38

«Քրիսթալ Փելասի» հարձակվող Ժան-Ֆիլիպ Մատետան չի տեղափոխվի «Միլան», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Ռոսոներին» Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերից հրաժարվել է կրկնակի բուժզննումից հետո։

Calciomercato-ի լրագրող Դանիելե Լոնգոն սոցցանցերում գրում է, որ իտալական գրանդը փետրվարի 2-ին լրացուցիչ բուժզննում է անցել, որը 28-ամյա հարձակվողը ձախողել է։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Միլանը» Մատետայի տեղափոխության համար «Քրիստալ Փելասի» հետ ամբողջական համաձայնության էր հասել։ Գործարքը պետք է արժենար 30 միլիոն եվրո։

Այժմ վտանգված է նաև «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Յորգեն Շտրանդ Լարսենի` «Քրիսթալ Փելաս» տեղափոխությունը։ Լոնդոնյան ակումբը նորվեգացի ֆուտբոլիստին պետք է ձեռք բերեր Մատետայի փոխարեն։

Ժան-Ֆիլիպ Մատետան «Քրիստալ Փլեասում» հանդես է գալիս 2021թ. հունվարից, 186 խաղում խփել է 56 գոլ, կատարել 13 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025