«Ման. Սիթի» – «Ռեալ» դիմակայությունը ռեկորդ կգրանցի Չեմպիոնների լիգայում
«Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» դիմակայությունը Չեմպիոնների լիգայում ռեկորդ կգրանցի, հայտնում է Opta-ն։
Ակումբներն ամենահեղինակավոր մրցաշարի փլեյ-օֆֆ-ում կմրցեն 5-րդ տարին անընդմեջ։ Դեռ ոչ մի դիմակայություն Չեմպիոնների լիգայի վճորոշ փուլերում այդքան հաճախ չի կայացել։
2022թ. ակումբները հանդիպել են կիսաեզրափակիչում. պայքարը շարունակել է «Ռեալը»` հաղթելով ընդհանուր 6:5 (3:4, 3:1) հաշվով։
2023-ին գրանդները կրկին բախվել են կիսաեզրափակիչում. «քաղաքաբնակները» ռևանշի են հասել` 5:1 (1:1 և 4:0)։
2024 և 2025 թվականներին «Ռեալը» մանկունիական գրանդից ուժեղ է գտնվել համատասխանաբար 1/8 եզրափակիչում (3:3 և 1:1, 11-մետրանոնցեր` 4:3) և անցումային փլեյ-օֆֆ-ում (ընդհանուր` 6:3)։
Ակումբները միմյանց հանդիպել են 15 անգամ։ «Ռեալը» տարել է 6, «Սիթին»` 5 հաղթանակ, ևս 4 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի։
Դիմակայության լավագույն ռմբարկուն 6 գոլով «արքայական» ակումբի նախկին հարձակվող Կարիմ Բենզեման է։ Ռոդրիգոն («Ռեալ») խփել է 5, Կիլիան Մբապեն («Ռեալ»), Կևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի») և Բեռնարդու Սիլվան («Ման. Սիթի»)` 4-ական գոլ։
Գրանդ ակումբներն այս անգամ կմրցեն 1/8 եզրափակիչում։ Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա մարտի 11-ին Մադրիդում, պատասխան մրցավեճը` մարտի 17-ին Մանչեսթերում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ