«Ման. Սիթին» 40 միլիոնից ավելի կվճարի ԱՊԼ-ի պատմության առաջին ուզբեկ ֆուտբոլիստի համար
«Լանսի» պաշտպան Աբդուկոդիր Խուսանովը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի` «քաղաքաբնակները» 20-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար ֆրանսիական ակումբին վճարելու է 40 միլիոն եվրոյից ավելի գումար։ Գործարքում սահմանված են նաև տարբեր հավելավճարներ։
Երիտասարդ ֆուտբոլիստն Անգլիայի չեմպիոնի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։ Համաձայնագիրն ունենալու է ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։
Նշենք, որ Խուսանովը դառնալու է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության առաջին ուզբեկ ֆուտբոլիստը։
Աբդուկոդիր Խուսանովը 2023 թ. հուլիսին է ընդամենը 100 հազար եվրոյով բելառուսական «Էներգետիկ-ԲԳՈՒ» ակումբից տեղափոխվել «Լանս»։ Նա ֆրանսիական ակումբում 31 խաղում 1 ասիստ է կատարել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Աբդուկոդիր Խուսանով, ԱՊԼ, Լանս, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո