Ման. Սիթին փոխարինող է գտել Ռիյադ Մարեզի համար
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռիյադ Մարեզը տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ահլի»:
Ստեղծված իրավիճակում «քաղաքաբնակները» փոխարինող են փնտրում ալժիրցի ֆուտբոլիստի համար:
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ 32-ամյա ֆուտբոլիստին փոխարինելու հիմնական թեկնածուն ֆրանսիական Լիգա 1-ի «Ռենի» եզրային հարձակվող Ժերեմի Դոկուն է: Այժմ մանկունյական ակումբը դիտարկում է բելգիացի ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակը:
Թեկնածուներից մյուսն էլ «Քրիսթալ Փելասի» հարձակվող Մայքլ Օլիսեն է, ում իր շարքերում ցանկանում է տեսնել նաև «Չելսին»:
Նշենք, որ Ժերեմի Դոկուն «Ռենի» կազմում հանդես է գալիս 2020 թ. հոկտեմբերից՝ անցկացրած 90 խաղում դառնալով 11 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Ահլի, Ժերեմի Դոկու, Մայքլ Օլիսե, Մանչեսթեր-Սիթի, Ռեն, Ռիյադ Մարեզ, Սաուդյան Արաբիա, Սաուդյան Արաբիայի առաջնություն, տրանսֆերներ, Քրիստալ-Փելաս