«Ման. Սիթին» ռեկորդային գնով ձեռք է բերել Էնցո Ֆեռնանդեսին 📸
«Ման. Սիթին» ռեկորդային գնով ձեռք է բերել Էնցո Ֆեռնանդեսին 📸
02/09/2026 - 15:13

«Մանչեսթեր Սիթին» ձեռք է բերել «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆեռնանդեսին, հայտնում է մանկունիական գրանդի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են կնքել, որը կսպառվի 2031թ. հուլիսի 1-ին։

Transfermarkt-ի տվյալներով` «Քաղաքաբնակները» արգենտինացի ֆուտբոլիստին ձեռք են բերել 145 միլիոն եվրոյով։

«Սիթին» կրկնել է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերի ռեկորդը։

«Լիվերպուլը» 2025թ. ամռանն Ալեքսանդր Իսակի տեղափոխության համար «Նյուքասլին» նույնպես վճարել է 145 միլիոն եվրո։

Ֆեռնանդեսի ու Իսակի գործարքները ֆուտբոլի պատմության մեջ 4-5-րդ ամենաթանկարժեք տրանսֆերներն են։

Ավելի շատ գումար վճարվել է միայն Նեյմարի («Բարսելոնայից» ՊՍԺ` 222 միլիոն եվրոյով), Կիլիան Մբապեի («Մոնակոյից» ՊՍԺ` 180 միլիոնով) և Ուսման Դեմբելեի (Դորտմունդի «Բորուսիայից» «Բարսելոնա»` 148 միլիոնով) տեղափոխությունների համար։

25-ամյա Ֆեռնանդեսը «Չելսում» հանդես էր գալիս 2023թ. հունվարից, 170 խաղում գրանցել է 31 գոլ ու 30 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026