Ման. Սիթին ջախջախեց Նյուքասլին` ամրապնդվելով առաջին հորիզոնականում🎥

Ման. Սիթին ջախջախեց Նյուքասլին` ամրապնդվելով առաջին հորիզոնականում🎥

08/05/2022 - 21:22

Անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Նյուքասլի» դեմ։

Հանդիպման մեծ մասում «քաղաքաբնակներն» ունեի տարածքային ու խաղային լուրջ առավելություն` հաղթելով 5;0 հաշվով։

Պեպ Գվարդիոլայի թիմի կազմից Ռահիմ Սթերլինգը դարձավ դուբլի հեղինակ, իսկ Էմերիկ Լապորտը, Ռոդրին ու Ֆիլ Ֆոդենն աչքի ընկան մեկական անգամ։

Այս հաղթանակից հետո «Սիթին» վաստակեց 86 միավոր և շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։

Մանկունյական ակումբը երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Լիվերպուլին» գերազանցում է արդեն 3 միավորով։

«Նյուքասլը», 43 միավորով, 13-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022