«Ման. Սիթին» Պրեմիեր լիգայում 2026-ին տարավ առաջին հաղթանակը 🎥
«Ման. Սիթին» Պրեմիեր լիգայում 2026-ին տարավ առաջին հաղթանակը 🎥
24/01/2026 - 20:55

Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» տնային խաղում 2:0 հաշվով հաղթեց «Վուլվերհեմփթոնին»։

«Քաղաքաբնակների» հաղթական գոլերը խփեցին Օմար Մարմուշն ու Անտուան Սեմենյոն։

Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայում տարավ 2026-ի առաջին հաղթանակը։ Մանկունիական գրանդը ներքին առաջնության նախորդ չորս խաղերից երեքն ավարտել էր ոչ-ոքի, մեկը պարտվել էր։

«Սիթին» 46 միավորով երկրորդ տեղում է, «Վուլվզը»` 8 միավորով վերջին` 20-րդ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025