«Ման. Սիթին» մտադիր է 100 միլիոն վճարել «Ռեալի» ֆուտբոլիստի տեղափոխության համար
«Մանչեսթեր Սիթին» մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերին, հայտնում է Fichajes-ը։
«Քաղաքաբնակները» պատրաստ են թուրք ֆուտբոլիստի տրանսֆերի գնելու համար ներդնել 100 միլիոն եվրո։
Մանկունիական գրանդի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան 20-ամյա կիսապաշտպանին իր մարտավարական գաղափարների իրագործման համար կատարյալ խաղացող է համարում։
Գյուլերն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 16 խաղում 3 գոլ է խփել, կատարել 6 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արդա Գյուլեր, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ