«Ման. Սիթին» մտադիր է դատի տալ «Ռեալի» նախագահի թեկնածուին 📸
«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է դատական գործընթաց սկսել Մադրիդի «Ռեալի» նախագահ Էնրիկե Ռիկելմեի դեմ, հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
37-ամյա գործարարը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում ձեռք կբերի մանկունիական գրանդի հարձակվող Էռլինգ Հոլանդին։
Իսպանացին El Hormiguero հաղորդաշարի ժամանակ պարզել է «Արքայական ակումբի» տնային նոր մարզաշապիկը, որի վրա եղել է նորվեգացի ֆուտբոլիստի ազգանունը։
«Քաղաքաբնակները» պաշտոնական հայտարարությամբ են հանդես եկել.
«Էռլինգ Հոլանդի ապագայի վերաբերյալ Իսպանիայում տարածվող լուրերը սուտ են։
Ոչ մի շանս չկա, որ նման բան տեղի ունենա։ Չկա որևէ պայմանագրային կետ, որը թույլ կտա դա անել։
Մենք դիտարկում ենք դատական հայց ներկայացնել այս կոնտեքսում մեր ֆուտբոլիստի անունն օգտագործելու համար»։
Մադրիդյան գրանդի նախագահական ընտրությունները կկանանա հունիսի 7-ին։
Հոլանդը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2022թ. հուլիսից, 198 խաղում խփել է 162 գոլ, կատարել 30 արդյունավետ փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml