Ման Սիթին հետաքննություն կանցկացնի կապված Մենդիի կազմակերպած ամանորյա երեկույթի հետ
«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է հետաքննություն անցկացնել այն բանից հետո, երբ ակումբը ստացել է տեղեկատվություն, համաձայն որի, թիմի պաշտպան Բենջամին Մենդին, չնայած նախապես սահմանված կորոնավիրուսյաին արգելքի, ամանորյա երեկույթ է կազմակերպել։
26-ամյա ֆրանսիացին իր այդ քայլով խախտել է հակահամաճարակային կանոնակարգը։
Հիշեցնենք, որ այս պահին մանկունյական ակումբի կազմում կա կորոնավիրուսով վարակված 7 հոգի, որոնցից 5-ը ֆուտբոլիստներ են։
# Բենջամին Մենդի, Մանչեսթեր-Սիթի