«Ման. Սիթին» Գվարդիոլային փոխարինելու համար մի շարք թեկնածուներ ունի
«Ման. Սիթին» Գվարդիոլային փոխարինելու համար մի շարք թեկնածուներ ունի
13/11/2025 - 11:02

Պեպ Գվարդիոլան 2025/26 մրցաշրջանի ավարտին կարող է հեռանալ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է The Times-ը։

54-ամյա մասնագետն ապագայի հարցում վերջնական որոշում չունի։ Նրա գործող պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2027թ. հուլիսի 1-ը։

Գվարդիոլան նախքան պայմանագրի ավարտը երբեք չի հեռացել որևէ ակումբից, բայց նրա շրջապատի անդամները չեն բացառում, որ կատալոնացի մասնագետն այս մրցաշրջանից հետո կցանկանա հանգստանալ։

Գվարդիոլայի որոշման վրա կարող է լրջորեն ազդել նաև Անգլիայի Պրեմիեր լիգայի` «Մանչեսթեր Սիթիին» 115 կետից առաջադրված մեղադրանքի դատավճռի հրապարակումը։

Ըստ այդ մեղադրանքի` մանկունիական գրանդը բազմաթիվ ֆինանսական խարդախություններ է կատարել տարբեր ժամանակահատվածներում։

Մեղադրանքի հաստատման դեպքում «Սիթիին» լուրջ պատիժ է սպասվում։

«Մանչեսթեր Սիթին» Գվարդիոլային փոխարինելու համար արդեն սկսել է որոշ մարզիչների տարբերակներ դիտարկել, որոնց թվում են Վենսան Կոմպանին («Բավարիա»), Ռոբերտո Դե Ձերբին («Մարսել») և Անդոնի Իռլաոլան («Բորնմութ»)։

«Քաղաքաբնակները» Գվարդիոլայի գլխավորությամբ հանդես են գալիս 2016թ. հուլիսից, 550 խաղում տարել են 395 հաղթանակ, գրանցել 69 ոչ-ոքի, կրել 86 պարտություն, նվաճել 18 տիտղոս։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025