«Ման. Սիթին» բաց թողեց երկու գնդակի առավելությունը` գոլառատ ոչ-ոքի գրանցելով «Տոտենհեմի» հետ 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնում չկարողացավ հաղթել «Տոտենհենին». գրանցվեց 2:2 հաշիվը։
«Քաղաքաբնակները»` թիմի նորեկներ Ռայան Շերկի ու Անտուան Սեմենյոյի գոլերից հետո, երկու գնդակի առավելություն ստացան։
Այդուհանդերձ, երկորդ խաղակեսում «խթանները» կարողացան խուսափել պարտությունից. 53-րդ ու 70-րդ րոպեներին աչքի ընկավ Դոմինիկ Սոլանկեն` գրանցելով դուբլ։
Հատկապես գեղեցիկ ստացվեց անգլիացի հարձակվողի երկորդ գնդակը` մրցակցի դարպասը գրավելով «կարիճ» տեսակի ֆանտաստիկ հարվածով։
«Մանչեսթեր Սիթին» 47 միավորով երկրորդ տեղում է։ Մանկունիական գրանդն առաջնության առաջատար «Արսենալից» հետ մնաց 6 միավորով։ «Տոտենհեմը» 29 միավորով բարձրացավ 14-րդ տեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml