Ման. Սիթիի և Հալանդի միջև կնքվելիք պայմանագրում լինելու է հրաժարագնի կետ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդը կարիեան շարունակելու է «Մանչեսթեր Սիթիի» կազմում։
Get German Football News-ը, հղում կատարելով Bild-ին, հայտնում է, որ «քաղաքաբնակների» և նորվեգացի ֆուտբոլիստի միջև կնքվելիք պայմանագրում լինելու է նաև հրաժարագնի կետ, որը կազմելու է 150 մլն եվրո։
Այդուհանդերձ, այդ կետն ուժի է մտնելու միայն Հալանդի ու ակումբի միջև պայմանագրի ավարտից երկու տարի առաջ` 2025 թ. հունիսի 30-ից սկսած։
Հատկանշական է, որ 21-ամյա ֆուտբոլիստի ու «Բորուսիայի» միջև գործող պայմանագրում նույնպես կար հրաժարագնի կետ, որը կազմում էր 75 մլն եվրո։
Ըստ որոշ աղբյուրների` մանկունյական ակումբը Հալանդի տրանսֆերի դիմաց «Բորուսիային» վճարել է հենց 75 մլն եվրո, սակայն հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն էլ հայտնում է, որ «Սիթիի» համար գործարքն արժեցել է 60 մլն եվրո։
Նշվում է, որ այս գործարքի դիմաց «Սիթին», ընդհանուր առմամբ, կծախսի մոտ 250 մլն եվրո, որը ներառում է նաև ֆուտբոլիստի աշխատավարձն ու գործակալների միջնորդավճարները (50 մլն եվրո)։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հալանդի աշխատավարձը «Սիթիում» չի գերազանցելու շաբաթական 375 հազ. ֆունտ սթերլինգը։ Հենց այդքան է վաստակում ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը` Կևին դե Բրույնեն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Էրլինգ Հալանդ, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ