Ման. Սիթիի հերթական արդյունավետ խաղը. «քաղաքաբնակները» ջախջախեցին Կոպենհագենին🎥

Ման. Սիթիի հերթական արդյունավետ խաղը. «քաղաքաբնակները» ջախջախեցին Կոպենհագենին🎥

06/10/2022 - 00:52

Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» G խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Կոպենհագենի» դեմ։

«Քաղաքաբնակները» որևէ շանս չտվեցին դանիական ակումբին` ջախջախելով 5:0 հաշվով։

Պեպ Գվարդիոլայի թիմից դուբլի հեղինակ դարձավ Էրլինգ Հալանդը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ռիայդ Մարեզն ու Խուլիան Ալվարեսը, իսկ հյուրերի պաշտպան Դավիթ Խոչոլավան գրավեց սեփական դարպասը։

Այս խմբում կայացավ ևս մեկ հանդիպում.

«Սևիլիա» 1:4 «Բորուսիա Դորտմունդ»

3-րդ տուրից հետո E խումբն ստացավ հետևյալ տեսքը.

  1. «Մանչեսթեր Սիթի» – 9 միավոր
  2. «Բորուսիա Դորտմունդ» – 6 միավոր
  3. «Սևիլիա» – 1 միավոր
  4. «Կոպենհագեն» – 1 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022