Ման. Սիթիի աստղն ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը հրաժարվել է տեղափոխվել Բարսելոնա
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող էր կարիերան շարունակել «Բարսելոնայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, «բլաուգրանան» պորտուգալացի ֆուտբոլիստի գործարքի հարցում բանակցություններ է վարել «քաղաքաբնակների» հետ, իսկ ինքը` Բերնարդուն, պատրաստ է եղել համալրել կատալոնական ակումբի շարքերը։
Այդուհանդերձ, 28-ամյա ֆուտբոլիստն ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը հրաժարվել է լքել «Սիթիի» շարքերը, քանի որ մանկունյական ակումբը գործանականում ժամանակ չուներ փոխարինող գտնելու համար։
Նշենք, որ «Բարսելոնան» էլ Սիլվային դիտարկում էր որպես Ֆրենկի դե Յոնգի փոխարինող, ում ապագան մինչև տրանսֆերային պատուհանի փակվելն անորոշ էր, սակայն վերջինս մնաց կատալոնական ակումբում` չտեղափոխվելով «Մանչեսթեր Յունայթեդ»։
Հավելենք, որ Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2017 թ. հուլիսից` անցկացրած 261 խաղում դառնալով 50 գոլի և 54 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բերնարդու Սիլվա, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ, Ֆրենկի-դե-Յոնգ