Ման. Սիթիի ապագա ֆուտբոլիստը Ռիվեր Փլեյթի կազմում մեկ խաղում 6 գոլ է խփել🎥

Ման. Սիթիի ապագա ֆուտբոլիստը Ռիվեր Փլեյթի կազմում մեկ խաղում 6 գոլ է խփել🎥

26/05/2022 - 20:28

Լիբերտադորեսի գավաթի խմբային փուլի 6-րդ տուրում «Ռիվեր Փլեյթը» F խմբի շրջանակում պարզապես քարը քարի վրա չթողեց Պերուն ներկայացնող «Ալյանսա Լիմային»` ջախջախելով 8:1 հաշվով։

«Ռիվերի» կազմից փայլեց 22-ամյա հարձակվող Խուլիան Ալվարեսը, ով դարձավ գեկսա-տրիկի հեղինակ` մրցակցի դարպասն ուղարկելով 6 գոլ։

Բուենոս Այրեսը ներկայացնող ակումբի կազմից մեկական անգամ էլ աչքի ընկան Սանտիագո Սիմոնն ու Էլիաս Գոմեսը։

«Ալյանսայի» հեղինակության գոլն էլ գրանցվեց Պաբլո Լավանդեյրայի անվան դիմաց։

Նշենք, Մարսելո Գալյարդոյի թիմն այս հաղթանակից հետո վաստակեց 16 միավոր և F խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականն ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Հիշեցնենք, որ Խուլիան Ալավարեսը սույն թվականի հուլիսի 1-ից դառնալու է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ։

«Քաղաքաբնակները» արգենտինացի գոլահարի տրանսֆերն ավարտին են հասցրել դեռևս հունվարին, իսկ դրա դիմաց «Ռիվերին» վճարել են 18.5 մլն եվրո` նրա հետ կնքելով 5 տարվա պայմանագիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022