Ման. Յունայթեդն ավարտին է հասցրել Նիդերլանդերի հավաքականի հարձակվողի տրանսֆերը
Իտալական «Բոլոնիայի» և Նիդերլանդների հավաքականի հարձակվող Ջոշուա Զիրկզեն կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։
Ինսյադեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «կարմիր սատանաներն» ավարտին են հասցրել գործարքը և վերջնական համաձայնության հասել «ռոսոբլուի» հետ։
Ըստ աղբյուրի` մանկունյական ակումբը 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարելու է 42,5 մլն եվրո։ «Բոլոնիան» այդ գումարն ստանալու է երեք տարվա ընթացքում։
Նիդերլանդցի հարձակվողը «Յունայթդեդի» հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր. այն ուժի մեջ կլինի մինչև 2029 թ. հունիսի 30-ը։
Զիրկզեն 2023/24 մրցաշրջանում «Բոլոնիայում» 37 խաղում խփել է 12 գոլ, կատարել 7 արդյունավետ փոխանցում։ 2017-2022 թթ. նրա տրանսֆերային իրավունքը պատկանել է Մյունխենի «Բավարիային», որի հիմնական թիմում դաշտ է դուրս եկել 17 անգամ` դառնալով 4 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հարձակվողն ընդգրկվել է Նիդերլանդների հավաքականի` Եվրո-2024-ի հայտացուցակում և մրցաշարում անցկացրեց 2 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բոլոնիա, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Հոլանդիայի հավաքական, Մանչեսթեր Յունայթեդ, նիդեռլանդների հավաքական, Ջոշուա Զիրկզեե, տրանսֆերներ