Ման. Յունայթեդն այդպես էլ որևէ պաշտոնական առաջարկ չի կատարել Դե Խեային
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Դավիդ դե Խեան ազատ գործակալի կարգավիճակում հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդից»։
Sky Sports-ը հայտնում է, որ «կարմիր սատանաներն» ամիսներ շարունակ բանակցություններ են վարել 32-ամյա դարպասապահի հետ, սակայն պայմանագրի երկարաձգման հարցում այդպես էլ որևէ պաշտոնական առաջարկ չեն կատարել։
Հիշեցնենք, որ իսպանացի դարպասապահը մանկունյական ակումբի կազմում հանդես էր գալիս 2011 թվականից, որի մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 545 անգամ` 190 անգամ դարպասը պահելով անառիկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դավիդ-դե-Խեա, Մանչեսթեր-Յունայթեդ, տրանսֆերներ