Ման. Յունայթեդը մինչև 2035 թ. խոշոր տուգանք կվճարի Adidas-ին` ՉԼ-ի ուղեգիր չնվաճելու համար
«Մանչեսթեր Յունայթեդի» և մարզահագուստ արտադրող Adidas ընկերության հետ պայմանագրում առկա է նաև տուգանքի հատուկ կետ` կապված Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճելու հետ։
The Times-ը հայտնում է, որ «կարմիր սատանաները» մինչև 2035 թ. Adidas-ին կվճարեն 10 մլն ֆունտ ստերլինգ տուգանք` յուրաքանչյուր Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճելու համար։
Կողմերի միջև ներկայիս պայմանագիրն ավարտվում է 2025 թվականին, որը կողմերը 10 տարով վերականքել են։ Այն ուժի մեջ կլինի մինչև 2035 թ.։
Նշվում է, որ Adidas-ի հետ 10 տարվա համագործակցության արդյունքում մանկունյական ակումբը վաստակելու է 1,2 միլիարդ դոլար։
Ըստ նոր համաձայագրի` «Մանչեսթեր Յունայթեդը» հավելյալ 4,4 մլն ֆունտ ստերլինգ գումար կստանա, եթե ակումբի տղամարդկանց կամ կանանց թիմը դառնա Անգլիայի չեմպիոն, գավաթակիր կամ նվաճի որևէ միջազգային տիտղոս։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# adidas, ԱՊԼ, Մանչեսթեր Յունայթեդ