Գվարդիոլայի թիմերը 12 մրցաշրջան անընդմեջ դառնում են 100+ գոլի հեղինակ
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» 2։0 հաշվով հաղթեց «Բորուսիա Մյունխենգլադբախին»։ Մանկունյական ակումբն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 4։0 հաշվով և պայքարը կշարունակի մրցաշարի 1/4 եզրափակչի շրջանակում։
Պատասխան հանդիպման գոլերն իրենց անվան դիմաց գրանցեցին Կևին դե Բրոյնեն ու Իլկայ Գյունդողանը համապատասխանաբար 12-րդ ու 18-րդ րոպեներին։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, ընթացիկ մրցաշրջանում «քաղաքաբնակները» բոլոր մրցաշարերի շրջանակում խփեցին իրենց 100-րդ ու 101-րդ գոլերը։
Աղբյուրի փոխանցմամբ ՝ Պեպ Գվարդիոլայի թիմերն արդեն 12-րդ մրցաշրջանն անընդմեջ դառնում են 100+ գոլի հեղինակ։ Այդ ընթացքում իսպանացի մասնագետի թիմերը բոլոր մրցաշարերի շրջանակում մինչ այս պահն անցկացրել են 686 հանդիպում՝ դառնալում 1756 գոլի հեղինակ, ինչը միջինը մեկ խաղում կազմում է 2․5 գոլ։
Հիշեցնենք, որ Գվարդիոլան 2008-2012 թթ․ մարզել է «Բարսելոնան» (247 խաղ, 638 գոլ), 2013-2016 թթ․՝ «Բավարիան» (161 խաղ, 414 գոլ), իսկ 2016 թ․ մինչ օրս գլխավորում է «Մանչեսթեր Սիթին» (278 խաղ, 704 գոլ)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Բորուսիա Մյունխենգլադբախ, Իլկայ Գյունդողան, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Պեպ Գվարդիոլա