Մանչեսթեր Սիթին շարունակում է հաղթարշավն` առավելության հասնելով նաև Վեսթ Հեմի նկատմամբ🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։
Հանդիպումը անհաջող ընթացք ստացավ «քաղաքաբնակների» համար, քանի որ «մրճահարները» Ջեյմս Վորդ-Պրոուզի գոլի շնորհիվ 36-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ։
Այդուհանդերձ, Պեպ Գվարդիոլայի թիմը երկրորդ կեսի հենց մեկնարկում հավասարեցրեց հաշիվը. 46-րդ րոպեին աչքկ ընկավ «Սիթիի» նորեկ Ժերեմի Դոկուն` առաջին գոլը խփելով ակումբի շարքերը համալրելուց հետո։
Հետագայում հյուրերը ևս երկու գնդակ ուղարկեցին Ալֆոնս Արեոլայի պաշտպանած դարպասը` հաղթելով 3:1 հաշվով։
Մանկունյական ակումբի գոլերը խփեցին Բերնարդու Սիլվան ու Էրլինգ Հոլանդը։
Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» հաղթեց նաև մեկնարկային հինգերորդ խաղում և վաստակած 15 միավորով գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Վեսթ Հեմը», 10 միավորով, 6-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բերնարդու Սիլվա, Էրլինգ Հալանդ, Ժերեմի Դոկու, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Ջեյմս Վորդ-Պրոուս, Վեսթ Հեմ