Մանչեսթեր Սիթին Մեսսիին ձեռք բերելու նոր փորձ  կձեռնարկի

Մանչեսթեր Սիթին Մեսսիին ձեռք բերելու նոր փորձ կձեռնարկի

03/11/2020 - 15:54

Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, «Մանչեսթեր Սիթին» 2021 թվականի հունվարին կփորձի պայմանագիր համաձայնեցնել «Բարսելոնայի» աստղ Լեո Մեսսիի հետ։

Բանն այն է, որ արգենտինացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը լրանում է 2021 թվականի հունիսի 30-ին և հունվարից սկսած կարող է ցանկացած ակումբի հետ բանակցություններ վարել, պայմանագիր համաձայնեցնել և ակումբի հետ գործող համաձայնագրի ավարտից հետո անվճար հեռանալ «Բարսելոնայից»։

Հայտնի է նաև, որ Մեսսին «բլաուգրանասի» հետ չի էլ պատրաստվում նոր պայմանագրի շուրջ բանակցություններ վարել։

Վերջերս ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն տնօրենների խորհրդի հետ հրաժարական տվեցին, ինչից հետո «կապտանռնագույնների» ժամանակավոր ղեկավարները պետք է արտահերթ նախագահական ընտրություններ կազմակերպեն և անցկացնեն։ Սպասվում է, որ ակումբի կառավարության փոփոխությունը նույնպես կարող է խթանել, որ Մեսսին հեռանա ակումբից։ Հենց այս խառը իրավիճակից էլ ցանկանում է օգտվել «Մանչեսթեր Սիթին», որը դեռևս օգոստոս ամսին էր մոտ արգենտինացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուն, քանի որ ֆուտբոլիստը անձամբ ակումբից հեռանալու ցանկություն էր հայտնել։

Ավելի վաղ «քաղաքաբնակների» օպերացիոն տնօրեն Օմար Բերադան հայտարարեց, որ դիտարկում է Մեսսիի հետ պայմանագիր կնքելու այն բոլոր տարբերակները, եթե նա ցանկանա հեռանալ կատալոնական ակումբից։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023