Սիթին ճախրում է՝ ցուցադրելով տպավորիչ ֆուտբոլ🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Վեսթ Բրոմվիչի» դեմ՝ 0։5 հաշվով տանելով ջախջախիչ հաղթանակ։
Վստահորեն կարելի է ասել, որ Պեպ Գվարդիոլայի ֆուտբոլիստներն արդեն առաջին խաղակեսում լուծեցին հաղթողի հետ կապված հարցերը։
Իլկայ Գյունդողանի դուբլի և Ժոաո Կանսելուի ու Ռիյադ Մարեզի գոլերի շնորհիվ «Սիթիի» ֆուտբոլիստներն ընդմիջման գնացին 0։4 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսում ՝ իր խոսքն ասաց նաև Ռահիմ Սթերլինգը։
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 41 միավոր և դարձավ Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության առաջատարը։
Նրանից ընդամենը մեկ միավոր է ետ մնում մանկունյական մյուս ակումբը՝ «Մանչեսթեր Յունայթեդը», որն իր հանդիպումը կանցկացնի հունվարի 28-ին՝ սեփական հարկի տակ մրցելով «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ։
«Վեսթ Բրոմվիչը» մնաց նախապես վաստակաց 11 միավորով և գտնվում է նախավերջին՝ 19-րդ հորիզոնականում՝ իր ետևում թողնելով միայն «Շեֆիլդ Յունայթեդին»։
# Ժոաո Կանսելու, Իլկայ Գյունդողան, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Ռահիմ-Սթերլինգ, Ռիյադ Մարեզ, Վեսթ Բրոմվիչ