Գվարդիոլան գերազանցել է Մոուրինիոյի տպավորիչ ցուցանիշը

Գվարդիոլան գերազանցել է Մոուրինիոյի տպավորիչ ցուցանիշը

28/02/2021 - 15:55

Անգլիական Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ Ջոն Սթոունզի և Ռուբեն Դիաշի գոլերի շնորհիվ 2։1 հաշվով հաղթանակ տարավ «Վեսթ Հեմի» նկատմամբ։

Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, բոլոր մրցաշարերի շրջանակում «Սիթին» Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ տոնել է արդեն 200 հաղթանակ։ Այդ ցուցանիշին հասնելու համար իսպանացի մասնագետին անհրաժեշտ է եղել ընդամենը 273 հանդիպում։

Անգլիական ֆուտբոլի շրջանակում Պեպ Գվարդիոլան ամենաարագն է հատել 200 հաղթանակի սահմանագիծը՝ շրջանցելով Ժոզե Մոուրինիոյի ցուցանիշը։

Պորտուգալացի մարզիչը «Չելսիի» ղեկին նույնքան հաղթանակ տարել է 309 խաղում։ Ժոզեին հաջորդում են Քենի Դալգլիշը («Լիվերպուլ», 333 խաղ), Դոնալդ Ռևին («Լիդս», 344), Բոբ Փեյսլի («Լիվերպուլ», 351 խաղ)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023