Մանչեսթեր Սիթին այլմոլորակային խաղով ջախջախեց Մանչեսթեր Յունայթեդին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում կայացավ մանկունյական հերթական դերբին, որի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։
Ողջ հանդիպման ընթացքում «քաղաքաբնակները» պարզապես այլմոլորակային ֆուտբոլ ցուցադրեցին` մրցակցին ջախջախելով 6:3 հաշվով։
Պեպ Գվարդիոլայի թիմի կազմից Էրլինգ Հալանդն ու Ֆիլ Ֆոդենը դարձան հեթ-տրիկի հեղինակ։
Հյուրերի կազմից էլ աչքի ընկավ Անտոնի Մարսիալը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Անթոնին։
Նշենք, որ Էրլինգ Հալանդը Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 8 խաղում դարձել է արդեն 14 գոլի հեղինակ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 20 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
«Կարմիր սատանաները», 12 միավորով, 6-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնի Մարսիալ, ԱՊԼ, Էնթոնի, Էրիկ Տեն Հագ, Էրլինգ Հալանդ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Ֆիլ Ֆոդեն, Ֆիլիպե Կոուտինիո