Հայտնի է Մանչեսթեր Յունայթեդի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստը
Ինչպես տեղեկանում ենք «Մանչեսթեր Յունայթեդի» թվիթերյան էջից, ակումբն ամփոփել է հունվար ամսվա մրցելույթները, և ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան։
27-ամյա ֆուտբոլիստը նախորդ ամսվա կտրվածքով «կարմիր սատանաների» կազմում պաշտոնական խաղերի շրջանակում մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ դեկտեմբեր ամսին լավագույնի տիտղոսին էր արժանացել հարձակվողական ոճի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը։
Օլե-Գունար Սուլշերի սաներն ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 22 խաղերից հետո իրենց ակտիվում ունեն 44 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ իրենցից առաջ թողնելով «Մանչեսթեր Սիթիին», որն ունի 47 միավոր և մեկ հանդիպում էլ պակաս է անցկացրել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բրունո Ֆերնանդեշ, Մանչեսթեր Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Պոլ-Պոգբա, Օլե-Գունար-Սուլշեր