Մանչեսթեր Յունայթեդը նույնպես չդիմացավ?
Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Լիվերպուլը» «Էնֆլիկդ Ռոուդ» մարզադաշտում 2։0 հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ։
Հանդիպումն ընդհանուր առմամբ ացնավ «Լիվերպուլի» առավելությամբ, սակայն «կարմիր սատանաները» նույնպես փորձում էին հետ չմնալ։
Հանդիպման հաշիվ բացվեց 14-րդ րոպեին։ Տրեն Ալեքսանդր-Առնոլդի իրացրած անկյունային հարվածից հետո աչքի ընկավ Վիրջիլ վան Դեյկը։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում «Յունայթեդը» փորձեց հավասարեցնել հանդիպման հաշիվը, սակայն չկարողացավ, իսկ 90+3-րդ րոպեին գոլային հակագրոհ բաց թողեց։ Ալիսոնը երկար փոխանցումով Մոհամեդ Սալահին մեն-մենակ դուրս բերեց Դավիդ դե Խեայի դեմ, որից եգիպտացին հրաշալի օգտվեց՝ կարիերայում առաջին անգամ գրավելով «Յունայթեդի» դարպասը։
Այսպիսիով, Յուրգեն Կլոպի սաներն արդեն 1001 օր սեփական հարկի տակ չեն կրել որևէ պարտություն ԱՊԼ-ի շրջանակում, որը կազմում է 52 հանդիպում, որից 42-ն ավարտվել է հաղթական ելքով։
Պրեմիեր լիգայի շրջանակում մերսիսայդյան ակումբը 39 անընդմեջ հանդիպում չի կրել որևէ պարտություն, որից 34-ու հաղթել են։
«Կարմիրները» 64 միավորով վստահորեն գլխավորում են մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Մանչսեթեր Սիթիից» առաջ անցնելով 16 միավոր։
«Մանչեսթեր Յունայթեդը» 34 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։
# ԱՊԼ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մոհամեդ-Սալահ, Վիրջիլ-վան-Դեյկ