«Այսօր ապրիլի՞ 1-ն է». Էնրիկեի արձագանքը Յունայթեդը գլխավորելու մասին լուրերին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Յունայթեդը» աշխատանքից ազատել է ակումբի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերին։
Նորվեգացի մասնագետի պաշտոնանկությունից հետո Sky Sports-ի լրագրող Ռոբ Դորսեթը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում կատարեց, թե «կարմիր սատանաների» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է, որ ակումբը գլխավորի Իսպանիայի հավաքականի մարզիչ Լուիս Էնրիկեն։
Տարածված լուրերին իսպանացի մասնագետը հետևյալ կերպ է արձագանքել.
«Այսօր ապրիլի՞ 1-ն է»,- մեջբերում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն` հղում կատարելով La Sexta-ին։
Ըստ Ռոմանոյի տեղեկությունների` Էնրիկեն ոչ մի դեպքում չի պատրաստվում լքել ներկայիս պաշտոնը, քանի որ շատ գոհ է իր կարգավիճակից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Իսպանիայի հավաքական, Լուիս-Էնրիկե, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ, տրանսֆերներ, Օլե-Գունար-Սուլշեր