Մանչեսթեր Յունայթեդը անգլիական երկու ակումբներից մերժում է ստացել
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին օրերին ցանկացել է ձեռք բերել «Բորնմութի» հարձակվող Ջոշուա Քինգին։
Մանկունյական ակումբի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը մտադիր է ուժեղացնել հարձակման գիծը, ինչը պայմանավորված է Մարկուս Ռեշֆորդի վնասվածքով։
Սակայն, «Բորնմութը» հրաժարվել է վաճառել իր առաջատարներից մեկին։ Ակումբը պայքարում է տեղը Պրեմիեր լիգայում պահպանելու համար և չի ցանկացել վաճառել թիմի լավագույն խաղացողներից մեկին։
Բացի Քինգից՝ «կարմիր սատանենրը» ցանկացել են ձեռք բերել նաև ԱՊԼ-ի երրորդ լավագույն ռմբարկու Դանի Ինգսին, որը հանդես է գալիս «Սաութհեմպտոնի» կազմում։ Այս մասին տեղեկացնում է The telegraph-ը։
«Մանչեսթերի» ղեկավարները հարցում են ուղարկել 27-ամյա խաղացողի վերաբերյալ, սակայն «սրբերը» հրաժարվել են վաճառել իրենց լավագույն ռմբարկուին։
Հիշեցնենք, որ Դանի Ինգսը 14 գնդակով ԱՊԼ-ի լավագույն ռմբարկուների պայքարում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ զիջելով միայն Ջեյմի Վադրիին և Սերխիո Ագուերոյին։
# Բորնմութ, Դանի Ինգս, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկուս-Ռեշֆորդ, Ջոշուա Քինգ, Սաութհեմփթոն, տրանսֆերներ