Մանչեսեր Յունայթեդի երկրպագուները հարձակվել են Էդ Վուդվորդի տան վրա?
«ՄՅՈՒ»-ի երկրպագուները հարձակվել են ակումբի փոխնախագահ Էդ Վուդվորդի տան վրա։ Դեպքը տեղի է ունեցել հունվարի 28-ի երեկոյան։
Համացանցում հայտնվել են հարձակման կադրերը։ Հարձակման ժամանակ երկրպագուները տան վրա ճայթրուկները։ Գրառումը, որը հայտնվել է համացանցում վերնագրվել է այսպես․ «Վուդվորդը պետք է մեռնի»։ Ըստ բրիտանական ԶԼՄ-ների՝ հարձամանը մասնակցել են 23-30 աշխատող։ Ճայթրուկների պայթեցումից հետո, երկրպագուները Վուդվորդի տան դարպասները ներկել են կարմիր գույնով։
Պաշտոնական «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն արձագանքել է կատարված դեպքին․
«Այսօր երեկոյան ակումբն իմացել է, որ ակումբի ներկայացուցիչներից մեկի տան վրա հարձակում է տեղի ունեցել։ Մենք գիտենք, որ ֆուտբոլային աշխարհը կմիավորվի մեզ հետ։ Ակումբը համագործացում է Մանչեսթեր քաղաքի ոստիկանության հետ, որպեսզի բացահայտենք կատարվածի մեղավորներին։
Յուրաքանչյուր ոք, ով մեղավոր կճանաչվի կատարվածի առթիվ, կենթարկվի քրեական պատասխանատվության և նրանց գործունեությունը կկասեցվի ակումբի կողմից»,- նշված է պաշտոնական հայտարարության մեջ։
Էդ Վուդվորդը դեպքի պահին չի գտնվել տանը։
# Էդ Վուդվորդ, Մանչեսթեր-Յունայթեդ