Մանեն ստացել է Պրեմիեր լիգայի պատմության ամենաարագ դեղին քարտը🎥
Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցում է «Չելսիի» դեմ։
Հանդիպման արդեն 15-րդ վայրկյանին մերսիսայդյան ակումբի հարձակվող Սադիո Մանեն «Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետային արմունկով հարվածելու համար պատժվեց դեղին քարտով։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, սենեգալցի վինգերը Պրեմիեր լիգայի շրջանակում 2006/07 մրցաշրջանից ի վեր ստացել է ամենաարագ դեղին քարտը։
Հատկանշական է, որ Opta-ն սկսել է վիճակագրական տվյալներ հրապարակել հենց 2006/07 մրցաշրջանից սկսած, և քանի որ մինչ այդ որևէ այլ աղբյուր չի նշում, որ ինչ-որ ֆուտբոլիստ 15-րդ վայրկյանից առաջ ստացել է դեղին քարտ, ապա կարելի է փաստել, որ սա Պրեմիեր լիգայի պատմության մեջ ստացած ամենաարագ դեղին քարտն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Լիվերպուլ, Չելսի, Սադիո-Մանե, Սեսար Ասպիլիկուետա