Մահացել է Պեպ Գվարդիոլայի մայրը
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը, 82 տարեկան հասակում մահացել է ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մայրը`Դոլորես Սալա Կարիոն։
Նշվում է, որ կնոջ մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս։ Իսպանացի մասնագետի մայրը մահացել է Բարսելոնայի արվարձաններից մեկում։
«Բոլոր նրանք, ովքեր կապված են ակումբի հետ, իրենց խորին ցավակցություններն են հայտնում Պեպ Գվարդիոլային, նրա ընկերներին և ընտանքին այս դժվար իրավիճակում»,- նշվում է անգլիական ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։
# կորոնավիրուս, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա