Մահացել է հանրահայտ ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան
Ինչպես հայտնում են մի շարք հանրահայտ ԶԼՄ-ներ, մահացել է ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ իտալացի գործակալը սույն թվականի հունվարի 12-ին թոքերի վիրահատության է ենթարկվել, իսկ հունվարի 20-ին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։
Նշենք, որ Ռայոլան 54 տարեկան էր։
Հիշեցնենք, որ Ռայոլան ներկայացնում էր այնպիսի ֆուտբոլիստների շահեր, ինչպիսիք էին Էրլինգ Հալանդը («Բորուսիա Դորտմունդ»), Զլատան Իբրահիմովիչը («Միլան»), Հենրիխ Մխիթարյանը («Ռոմա»), Ջանլուիջի Դոնարուման (ՊՍԺ), Պոլ Պոգբան («Մանչեսթեր Յունայթեդ») և այլն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զլատան-Իբրահիմովիչ, Հենրիխ-Մխիթարյան, Մինո Ռայոլա, Պոլ-Պոգբա, Ջանլուիջի Դոնարումա