Մահացել է լեգենդար Նիկիտա Սիմոնյանը
99 տարեկանում կյանքից հեռացել է լեգենդար, նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Նիկիտա Սիմոնյանը, հաղորդում է «Матч ТВ»-ն։
«Նիկիտա Պավլովիչը նոյեմբերի 20-ին իրեն վատ է զգացել և հոսպիտալացվել։ Այսօր նա մահացել է»,- ասել է Ռուսաստանի ֆուտբոլային վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը։
Սիմոնյանը ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես Սուխումի «Դինամոյում», Մոսկվայի «Կռիլյա Սովետովում» ու Մոսկվայի «Սպարտակում»։
Նախկին հարձակվողը 162 գոլով «Սպարտակի» պատմության մեջ լավագույն ռմբարկուն է, որի կազմում չորս անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, երկու անգամ` գավաթակիր։
Սիմոնյանը 1949 (26 գոլ), 1950 (34) և 1953 (14) թվականներին դարձել է ԽՍՀՄ-ի առաջնության լավագույն ռմբարկու։
Լեգենդար հարձակվողը ԽՍՀՄ հավաքականի կազմում 1956թ. Մելբուռնում դարձել է Օլիմպիական չեմպիոն։
Սիմոնյանը Սիմոնյանը տարբեր ժամանակահատվածներում երկուական անգամ մարզել է «Սպարտակն» ու Երևանի «Արարատը», գլխավորել է նաև ԽՍՀՄ-ի ազգային հավաքականը և Օդեսայի «Չեռնոմորեցը»։
«Արարատը» նրա գլխավորությամբ 1973թ. դարձել է ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր։ «Սպարտակն» էլ լեգենդար մասնագետի հետ չեմպիոնական տիտղոսը նվաճել է երկու, իսկ գավաթը` չորս անգամ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արարատ, Արարատ-73, ԽՍՀՄ առաջնություն, ԽՍՀՄ գավաթ, ԽՍՀՄ հավաքական, Նիկիտա Սիմոնյան, Սպարտակ