Մալդինին իր մարզաշապիկը նվիրել է Ժերար Մարտինին 📸
«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ժերար Մարտինը սոցցանցերում լուսանկար է հրապարակել` հայտնելով, որ «Միլանի» ու Իտալիայի ազգային հավաքականի լեգենդար, նախկին պաշտպան Պաոլո Մալդինին մարզաշապիկ է նվիրել իրեն։
«Շնորհակալ եմ շատ»,- գրել իսպանացի պաշտպանը։
Հայտնի է, որ «Բարսելոնայում» 24-ամյա ֆուտբոլիստի խաղընկերները նրան «Ժերար Մալդինի» են անվանում։ Մարտինը բազմիցս հայտնել է, որ Մալդինին իր ֆուտբոլային կուռքն է։
Մարտինն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 35 հանդիպման է մասնակցել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
