Մալդինիները 1000 հանդիպում են անցկացրել Միլանի կազմում
Իտալական Ա սերիայի 16-րդ տուրի «Միլան»-«Յուվենտուս» (1։3) հանդիպման 81-րդ րոպեին տանտերերի կազմում փոխարինման մտավ Դանիել Մալդինին․ սա 19-ամյա հարձակվողի 6-րդ հանդիպումն էր միլանյան ակումբի կազմում Ա սերիայի շրջանակում։
Պարզվում է՝ դա Մալդինի ընտանիքի համար հոբելյանական 1000-րդ հանդիպումն էր «ռոսոներիների» կազմում Իտալիայի առաջնությունում։ Չեզարե Մալդինին իր ակտիվում ունի 347 հանդիպում (1954-1966 թթ․), Պաոլո Մալդինին՝ 647 հանդիպում (1984-2009 թթ․)։
# Դանիելե Մալդինի, Միլան, Չեզարե Մալդինի, Պաոլո Մալդինի