Ղադիմյանը շարունակում է արդյունավետ ֆուտբոլը🎥
Բելառուսի Բարձրագույն լիգայի 24-րդ տուրի շրջանակում «Նեմանը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության է հասել «Մինսկի» նկատմամբ։
«Նեմանի» կազմում հերթական գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գեղամ Ղադիմյանը, ով 38-րդ րոպեին հաշիվը դարձրել է 2։0։
Հավելենք, որ 27-ամյա հայազգի ֆուտբոլիստը Բելառուսի ընթացիկ մրցաշրջանի շրջանակում դարձել է արդեն 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Լավագույն ռմբարկուների պայքարում Ղադիմյանը զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը՝ առաջատարին զիջելով 4 գոլ։
«Նեմանն» այդ հաղթանակից հետո վաստակեց 44 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։ Առաջին հորիզոնականը զբաղեցնում է Սոլիգորսկի «Շախտյորը», որը 23 խաղից հետո ունի 46 միավոր։
# Բելառուսի առաջնություն, Գեղամ Կադիմյան, Գեղամ Ղադիմյան, Մինսկ, Նեման