Ղադիմյանը շարունակում է անհավանական ֆուտբոլ ցուցադրել?
Մեկնարկել է Բելառուսի առաջնության 8-րդ տուրը։ «Նեմանը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի թեկնածու, կենտրոնական հարձակվող Գեղամ Ղադիմյանը, սեփական հարկի տակ մրցել է «Ռուխ Բրեստի» հետ՝ պարտվելով 2։4 հաշվով։
Ղադիմյանը շարունակում է փայլել՝ դառնալով դուբլի հեղինակ։ Այդ գոլերից առաջինը դարձել է անչափ գեղեցիկ։ Ղադիմյանը աջ եզրից ձախ ոտքի պտտեցրած հարվածով դարձել է անհավանական գեղեցիկ գոլի հեղինակ։
Նշենք, որ Գեղամ Ղադիմյանն արդեն հեղինակել է 6 գնդակ և «Էներգետիկ-ԲԳՈՒ»-ի հարձակվող Ժասուր Յահշիբոևի հետ գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
«Նեմանը» 8 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը, իսկ «Ռուխը» 12 միավորով 5-րդն է։
# Բելառուսի առաջնություն, Գեղամ Ղադիմյան, Նեման, Ռուխ-Բրեստ