ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի ներկայացրած թվերը ԲԽ-ում լեգիոներների քանակի մասին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը ներկայացրել է, թե ինչ քանակի լեգիոներներ կան Հայաստանի Բարձրագույն խմբի վերսկսված առաջնության թիմերում.
Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի 4 հանդիպումների մասնակից 8 թիմերի մեկնարկային կազմի 88 ֆուտբոլիստներից լեգեոներներ են 50-ը։
Ընդամենը 3 թիմերի՝ Արցախի, Շիրակի ու Ալաշկերտի կազմերում են հայաստանցի ֆուտբոլիստները քանակական առումով գերազանցում լեգեոներներին։
Ալաշկերտ-5 լեգեոներ
Փյունիկ-9 լեգեոներ
Արարատ Արմենիա-9 լեգեոներ
Բանանց-6 լեգեոներ
Լոռի-9 լեգեոներ
Շիրակ-4 լեգեոներ
Արարատ -7 լեգեոներ
Արցախ -1 լեգեոներ
Լուսանկարը՝ «Փյունիկի»