Հրանտ-Լեոն Ռանոսի տրանսֆերային արժեքն էականորեն ավելացել է
Հեղինակավոր Transfermarkt կայքը թարմացրել է գերմանական Ռեգիոնալ լիգայում` չորրորդ դիվիզիոնում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
«Բավարիա II»-ի արդեն նախկին հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի տրանսֆերային արժեքը 325 հազար եվրոյից դարձել է 1 մլն եվրո։
19-ամյա հարձակվողի արժեքն ավելացել է 675 հազար եվրոյով կամ 207,7%-ով։
Նշենք, որ Ռանոսը 11-րդ ֆուտբոլիստն, ով այժմ ունի 1 մլն եվրո և ավելի տրանսֆերային արժեք։
Հայազգի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն է, ով գնահատվում է 12 մլն եվրո։
Հավելենք, որ Հրանտ-Լեոն Ռանոսն ավարտված 2022/23 մրցաշրջանում «Բավարիա II»-ի կազմում անցկացրել է 38 հանդիպում` դառնալով 21 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
Երիտասարդ ֆուտբոլիստը նաև 4 գոլ է խփել Հայաստանի հավաքականի կազմում անցմացրած 3 խաղում։
Հիշեցնենք` արդեն հայտնի է, որ հայազգի ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում հեռացել է «Բավարիայից» և պայմանագիր կնքել «Բորուսիա Մյոնխենգլադբախի» հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Բավարիա, Բավարիա II, Բորուսիա Մյունխենգլադբախ, Գրանտ-Լեոն Ռանոս, Հայաստանի-հավաքական, տրանսֆերներ