Հրանտ-Լեոն Ռանոսը գոլի հեղինակ է դարձել «Բորուսիա Մյոնխենգլադբախ II»-ի կազմում 🎥
Գերմանիայի Ռեգիոնալ լիգայի` 4-րդ դիվիզիոնի, 27-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիա II»-ը հյուրընկալվելիս մրցեց «Վելբերտի» դեմ։
Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը 38-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ` փրկելով իր թիմին պարտությունից։
20-ամյա ֆուտբոլիստը Ռեգիոնալ լիգայի ընթացիկ մրցաշրջանում 7 խաղում խփել է 3 գոլ։
«Բորուսիա Մյոնխենգլադբախ II»-ը վաստակեց 27 միավոր և զբաղեցնում է 14-րդ տեղը։ «Վելբերտը», 21 միավորով, վերջինն է` 18-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա Մյունխենգլադբախ, Բորուսիա Մյունխենգլադբախ II, Գրանտ-Լեոն Ռանոս, Ռեգիոնալ լիգա