Հոլանդն ԱՊԼ-ում խփած գոլերով շրջանցել է Ռոնալդուին, հավասարվել Դրոգբային 📸
«Վեսթ Հեմի» դեմ խաղում (3:0) «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը դուբլ է գրանցել` Անգլիայի Պրեմիեր լիգայում խփած գոլերի քանակով շրջանցելով Կրիշտիանու Ռոնալդուին, հավասարվել Դիդիե Դրոգբային։
Հոլանդն 114 խաղում խփել է 104 գոլ ու Պրեմիեր լիգայի պատմության մեջ լավագույն ռմբարկուների պայքարում բարձրացել 32-րդ տեղ։
«Չելսիի» նախկին հարձակվող Դրոգբան նույնքան գոլ խփել է 254 խաղում։ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին վինգեր Ռոնալդուն էլ մրցակիցների դարպասը 103 անգամ գրավել է 236 խաղում։
Պրեմիեր լիգայի պատմության մեջ լավագույն ռմբարկուն «Նյուքասլի» ու «Բլեքբեռնի» նախկին հարձակվող Ալան Շիրերն է, որը 441 խաղում աչքի է ընկել 260 անգամ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml